«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը իրականացնում է նաև գիտակրթական գործունեություն։ Այստեղ շարունակական մասնագիտական կրթություն են ստանում կլինիկական օրդինատորները։ Կրթական բաղադրիչի մաս է կազմում բժիշկների վերապատրաստումը` Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ ծրագրով։ Բաժանմունքում իրականացվող գիտական հետազոտությունների արդյունքները տպագրվում են միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում։