Մարտի 26՝ Մանուշակագույն օրը
26 մարտ 2025

🟪 Մարտի 26-ն է` Մանուշակագույն օրը
 

🟣 Բժշկական օրացույցում այն առանձնացված է որպես էպիլեպսիայի մասին իրազեկման օր: Առիթը էպիլեպսիա ունեցող իննամյա մի աղջկա` Քեսիդի Մեգանի նամակն է եղել մարդկանց, որում նա ասում էր, որ նման է մյուսներին, բոլորից մեկն է:
 

🟣 «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի, ինչպես նաեւ նյարդավիրաբուժական ծառայությունների շնորհիվ հնարավոր է դարձել մեկ վայրում, ինչպես ասում են` ամբողջական փաթեթով, ապահովել էպիլեպսիա ունեցող երեխաների, նաեւ մեծերի սպասարկումը` ախտորոշում, բուժում, դիսպասներ հսկողություն օղակներով:

 

🟣 Պրոֆեսիոնալների մեր թիմը պացիենտների կողքին է միշտ` հաստատելով այն գաղափարը, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, այլ կենսաձեւ, եւ պետք է պարզապես սովորել ապրել դրանով` ինչպես պացիենտներին, այնպես էլ նրանց շրջապատի մարդկանց:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ