Օրգանների փոխպատվաստումը համարվում է ժամանակակից բժշկության ամենամեծ նվաճումներից մեկը: Այն հնարավորություն է տալիս մարդկանց վերադառնալ լիարժեք կյանքին։
Հայաստանում օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման որոշ վիրահատություններ կատարվում են, բայց դիակային դոնորությունն այստեղ դեռևս չի գործում: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում տարեկան կատարվում է հարյուր հազարից ավելի փոխպատվաստում, որոնց զգալի մասը՝ դիակային դոնորների միջոցով։
Մենք ունենք դիակային դոնորության բոլոր ռեսուրսները։ «Միայն կամք է պետք», - ասում է Բաբլոյանը։
Մանրամասները` տեսանյութում: