Պարկինսոնիզմի վիրահատություն արթուն պայմաններում
11 ապրիլ 2024

Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է: Հիմնական նպատակը՝ բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունն այս խնդրի, դրա ախտանշանների, ախտորոշման եւ բուժման ձեւերի մասին:

 

Հիմնականում վերջույթների դողով արտահայտվող այս հիվանդությունը բնորոշ է հատկապես 60 տարեկանին մոտ մարդկանց: Պարկինսոնիզմը վիճակ է, որն ազդում է մարդու կյանքի որակի վրա, եւ բժշկության արդի մեթոդների միջոցով այդ դողից ազատվելը վերադարձնում է պացիենտին կյանքի սովորական հուն՝ առանց ավելորդ դժվարությունների:

News.am-ի տեսանյութը Պարկինսոնիզմի վիրահատական բուժման մասին է, որն արդեն հնարավոր է նաեւ Հայաստանում, «Արաբկիր» բժշկական համալիրում: Ընդ որում, հիմա արդեն մեր նյարդավիրաբույժներն այդ միջամտությունը կատարում են առանց ընդհանուր անզգայացման, երբ պացիենտն արթուն է եւ անմիջապես հնարավոր է գնահատել նրա ռեակցիաներն ու միջամտության ընթացքը:

#ՊարկինսոնիՀիվանդությանՕր #Պարկինսոնիզմ #ՊարկինսոնիՀիվանդությանԲուժում #ՊարկինսոնիզմիՎիրահատականԲուժում #ԱրաբկիրԲՀ

 

Պարկինսոնի հիվանդության վիրահատկան բուժում` պացիենտի արթուն վիճակում

ՏԵՔՍՏ------62–ամյա կինը, որը Պարկինսոնի հիվանդության պատճառով ուներ ձեռքի եւ ոտքի անկառավարելի դող և անկանոն շարժումներ, վիրահատությունից հետո հանգիստ քայլում է, և վերջույթներն այլևս չեն դողում։ Ավելի ճիշտ՝ ոտքի դողն անմիջապես անցնում է այն պահից սկսած, երբ բժիշկներին հաջողվում է էլեկտրոդը տեղադրել գլխուղեղի համապատասխան հատվածում , որի անոմալ ակտիվությունն էլ բերում էր ոտքի խնդրին։

ՏԵՔՍՏ------Կինը 9 տարուց ավելի է ունի Պարկինսոնի հիվանդություն։ Վերջին շրջանում հիվանդությունն ավելի էր զարգանում , և դեղորայքային բուժումն այլևս անօգուտ էր։ Առաջարկվեց կատարել գլխուղեղի խորանիստ կորիզների աբլյացիա։ Ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ գլխուղեղի խորանիստ հյուսվածքի համապատասխան հատվածում գերճշգրիտ եղանակով տեղադրվեց էլեկտրոդ, այնուհետև կատարվեց նշված կորիզի ստիմուլյացիա, և դողի վերացման ցանկալի արդյունքը տեսնելուց հետո ռադիոհաճախային ազդակներով կատարվեց նշված կենտրոնի աբլյացիա ։

ՍԻՆԽՐՈՆ-----Նիկո Արզումանյան-----Հիվանդը, ինչպես տեսաք վիրահատության ընթացքում արթուն էր, մեր հետ կոնտակտի մեջ էր, վիրահատության ընթացքում մենք վերահսկում էինք նրա համապատասխան ֆունկցիան անմիջապես մեր աբլյացիայի ընթացքում, որը իրենից ենթադրում է նշված կորիզների ռադիոհաճախային կոագուլյացիա։ Մենք տեսնում ենք մեր դրական արդյունքը, եւ հասկանում ենք, թե երբ պետք է կանգ առնել, որպեսզի չվնասենք շրջակա այլ հյուսվածքներ եւ չառաջացնենք նոր նյարդաբանական խանգարումներ։ Այս միջամտությունն ունի իր առավելությունը, քանի որ հիվանդը արթուն է, եւ մենք անմիջապես տեսնում ենք էֆեկտը, միջամտության դրական արդյունքը։ Հիվանդի դողը միանգամից պակասում է, եւ մենք վերահսկում ենք ընթացքը։

ՏԵՔՍՏ------ Վիրահատարանում աշխատում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների եւ անեսթեզիոլոգների թիմը: Վիրաբուժական միջամտությանը զուգահեռ հատուկ վերապատրաստված նյարդաբաններն ամբողջ ընթացքում հետեւում են գլխուղեղի ստիմուլյացիային ի պատասխան պացիենտի վերջույթների ռեակցիաներին, վերահսկում նրա խոսքը եւ ուղեղային այլ ֆունկցիաներ: Վիրահատությունն ընթանում է ոչ թե ընդհանուր, այլ տեղային անզգայացումով:

ՍԻՆԽՐՈՆ-----Նիկո Արզումանյան----- Չնայած այն հանգամանքին, որ միջամտությունն ընթանում է արթուն վիճակում եւ հիվանդը ընդհանուր անզգայացում չի ստանում, հիվանդի համար այն լուրջ դիսկոմֆորտ չի առաջացնում,քանի որ գլխի մաշկը նախապես տեղային անզգայացնողներով անզգայացվումէ եւ եւ գանգոսկրի վրա իրականացվում է շատ փոքրիկ անցք` համապատասխան գործիքների օգնությամբ, եւ հիվանդները երբեք չեն բողոքում նշված միջամտությունը արթուն իրականացնելուց:

ՏԵՔՍՏ------Բժիշկը հավելում է, որ այս վիրահատությունը ցուցված է առավելապես ձեռքերի և ոտքերի անկառավարելի դողով Պարկինսոնի հիվանդություն և էսենցիալ դող ունեցող պացինետներին: Բայց կան որոշակի սահմանափակումներ, ոչ բոլոր հիվանդներին է այն առաջարկվում: Պարկինսոնի հիվանդության շատ բարդացած դեպքերում ցուցված է մեկ այլ միջամտություն՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը ևս նյարդավիրաբույժներ Սեւակ Բադալյանն ու Նիկո Արզումայանը հաջողությամբ կատարում են «Արաբկիր» բժշկական համալիրում:
 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ: