Հազվադեպ հիվանդությունների օրը
29 փետրվար 2024

Փետրվարի 29-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես հազվադեպ հիվանդությունների օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանմամբ` հազվադեպ են համարվում այն հիվանդությունները, որոնք հանդիպում են 2000 մարդուց մեկի մոտ կամ ավելի սակավ: Աշխարհում մոտ 300 մլն մարդ հազվադեպ հիվանդություն ունի: Բժշկական գրականությունը նկարագրում է շուրջ 7000 տեսակի հազվադեպ հիվանդություն, որոնց 80%-ը գենետիկ ծագում ունի: Նշվում է նաեւ, որ հազվադեպ հիվանդությունների ախտորոշման միջին ժամանակը մոտավորապես 4,8 տարի է: Թերեւս այս է պատճառը, որ օրվա այս տարվա նշանաբանն է հազվադեպ հիվանդությունների ավելի վաղ եւ ճշգրիտ ախտորոշումն ու բուժման հնարավորությունների մեծացումը:
 

«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության, ռեւմոտոլոգիայի եւ մյուս ծառայություններում նույնպես ժամանակ առ ժամանակ ախտորոշվում են հազվադեպ հիվանդություններ: Այս դեպքերի հաճախականությունը Հայաստանում, կարելի է ասել, համեմատական է համաշխարհային տվյալների հետ: Հատկապես հազվադեպ հիվանդությունների ախտորոշման եւ պացիենտների հետագա վարման գործընթացում մեր մասնագետները կարեւորում են համագործակցությունն իրենց արտասահմանյան գործընկերների հետ` չխնայելով ջանքերը յուրաքանչյուր պացիենտի կյանքի եւ կյանքի որակի համար:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy