Պրոֆեսոր Մյոլլերը «Արաբկիր» ԲՀ-ում
04 ապրիլ 2023

Ավարտվեց Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի Շնչառական բժշկության ծառայության ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մյոլլերի այցը «Արաբկիր» բժշկական համալիր:
 

Երկօրյա դասընթացին հասցրել է մասնակցել շուրջ 100 բժիշկ` «Արաբկիրից» եւ այլ բժշկական հաստատություններից:

Սեմինարի հիմնական թեմաներն առնչվել են մանկական շնչառական բժշկությանը` ախտորոշման եւ բուժման մանրամասներով: Պրոֆեսորը ներկայացրել է դրանց մասին ուղեցույցների վերջին թարմացումները, որոնք քննարկման թեժ առարկա են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել լսել վերջին նորությունները հենց ուղեցույցի հեղինակների խմբի ղեկավարից` սպառիչ պատասխան ստանալով մասնագիտական բազմաթիվ հարցերի վերաբերյալ:
 

Պրոֆեսորի հետ ավանդական դարձած հանդիպումների ամենասիրված հատվածը bedside theaching-ներն էին` քննարկումներն անմիջապես պացիենտների կողքին եւ նրանց հետ: Այս ձեւաչափը բացառիկ հնարավորություն է հատկապես «Արաբկիր» ԲՀ-ում կլինիկական օրդինատուրա անցնողների համար` մասնակցելու աշխարհահռչակ պրոֆեսորի` պացիենտին զննելու եւ խնդիրը վերլուծելու գործընթացին:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: