«Արաբկիրի» բժիշկները շրջափակված Արցախում
24 դեկտեմբեր 2022

Արցախի շրջափակման նախորդ օրվանից Ստեփանակերտի ՛՛Արեւիկ՛՛ մանկական հիվանդանոցում իր առաքելությունն է իրականացնում «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանների թիմը՝ ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի ղեկավարությամբ: Սա մեր բժիշկների հերթական այցն էր Արցախ՝ Հայ օգնության ֆոնդի «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակում՝ «Արաբկիր» ԲՀ-ի եւ «Արեւիկ» մանկական հիվանդանոցի համագործակցությամբ:
 

#roadoflife #Artsakh #Armenia #ArabkirMC

#Կյանքիճանապարհ #Արցախ #Հայաստան #ԱրաբկիրԲՀ

Բիայնա Սուխուդյանը հարցազրույց է տվել Սիվիլնեթին

 

[Բիայնա Սուխուդյան, մանկական նյարդաբան, Արաբկիր ԲՀ] Մենք եկել ենք այստեղ դեկտեմբերի 11-ին և մեր առաջին աշխատանքային օրվանից սկսվեց շրջափակումը:

 

[ՍիվիլՆեթ]Բիայնա Սուխուդյանը նյարդաբան է, «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական նյարդաբանության և էպիլեպսիայի ծառայության ղեկավարը: 11 օր առաջ նա եկել է Արցախ և հիմա չի կարողանում վերադառնալ Հայաստան: Պատերազմի ավարտից հետո Բիայնան և մի խումբ սրտացավ մանկական նյարդաբաններ պարբերաբար այցելում են Արցախ՝ բժշկական խորհրդատվություններ տրամադրելու համար:
Արդեն 12 օր է, ինչ Ստեփանակերտ - Գորիս մայրուղու ադրբեջանական շրջափակման պատճառով Բիայնան և 120.000 բնակիչներ գտնվում են Արցախում: Նրա գլխավոր մտահոգությունը դեղորայքի պակասն է: 

 

[Բիայնա Սուխուդյան, մանկական նյարդաբան, Արաբկիր ԲՀ] Մենք տեսել ենք շատ սուր և քրոնիկ վիճակներ, որոնց դեպքում երեխաները կարիք ունեն այնպիսի դեղորայքի, որպիսիք այստեղ չկան, օրինակ ցավազրկողներ, որոշ անտիբիոտիկներ, հակացնցումային դեղեր, որոնք շատ կարևոր են էպիլեպսիայով երեխաների համար: Վաղ թե ուշ կունենանք մանկական սննդի պակաս ևս: 

 

[ՍիվիլՆեթ] 120.000 հոգի, ներառյալ 3000 երեխա, գտնվում են շրջափակման մեջ: Շատ ընտանիքներ բաժանված են։

 

[Ռուբեն Վարդանյան, Արցախի պետնախարար] Պետք է պատրաստ լինենք բոլորս: Հիմա սա է իրականությունը: Չպետք է մենք ինքներս մեզ խաբենք: Որպես պետնախարար եւ շտաբի ղեկավար մենք քննարկում ենք այս իրավիճակի տարբեր լուծումներ եւ մինչեւ այդ որոշումները կայացնելը ուզում էի Ձեզ հետ քննարկել հնարավորությունները որոշման եւ ուզում էի Ձեր կարծիքը լսել:

 

[Բիայնա Սուխուդյան, մանկական նյարդաբան, Արաբկիր ԲՀ] Այժմ ունենք վիսցերալ լեյշմանիոզով մեկ երեխա, և շրջափակման բացակայության դեպքում նա, անշուշտ, պետք է տեղափոխվեր Հայաստան: 

 

[ՍիվիլՆեթ] Մթերային խանութները և դեղատները գրեթե դատարկվել են։ 29 պացիենտ, այդ թվում 8 երեխա, գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրանցից որոշներին պետք է շտապ տեղափոխել Հայաստան` ժամանակին բուժօգնություն ստանալու համար։

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: