Նյարդագիտական սիմպոզիում
31 հոկտեմբեր 2022

Հոկտեմբերի 28-ին եւ 29-ին կայացել է Էդգար Հովսեփյանի անվան Առաջին կլինիկական նյարդագիտության սիմպոզիումը` «էպիլեպսիա» թեմայով:

Սիմպոզիումն անց է կացվել առցանց, որին մասնակցել է շուրջ 600 բժիշկ եւ բուժաշխատող` աշխարհի տարբեր երկրներից` Բուլղարիա, ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Հայաստան եւ այլն: Սիմպոզիումը նախագահել է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը: Ներկայացվել է 12 դասախոսություն` 6 նիստով: Յուրաքանչյուր նիստից հետո տեղի է ունեցել մասնագիտական ծավալուն քննարկում:
 

Սիմպոզիումի մասնակիցներին տրվելու է ՀՀ Առողջապահության նախարարության շարունակական մասնագիտական զարգացման 6 տեսական կրեդիտ:

Էդգար Հովսեփյանն ամերիկահայ անվանի նյարդավիրաբույժ է եւ մեծ բարերար: Նրա անունն է կրում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայությունը: 
 

Դիտեք սիմպոզիումի առիթով պատրաստված տեսանյութը` պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի եւ «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայության մասին:

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy