Ի գործ` հանուն երեխաների առողջության
05 ապրիլ 2022

«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատորիան հյուրընկալել էր Արուսիկ Մկրտչյանին՝ DJ Vakcina-ին: Վերջին շրջանում նա գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես գալիս. մեկ օր աշխատելով որևէ ընկերությունում` փոխանցում է իր աշխատավարձը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ #HFCArmenia-ին՝ ի նպաստ փոքրիկների ապաքինման:
Մեր հյուրը նշել է, որ երրորդ կրթությամբ լաբորատորիայի բժիշկ է և կատարած PCR թեսթերը, մանրէաբանական և արյան բիոքիմիական հետազոտությունները լավ առիթ էին նաև այդ մասնագիտությանն անդրադառնալու համար:
 

Շնորհակալություն, սիրելի Արուսիկ: 

 

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ