Էպիլեպսիայի օրը
26 մարտ 2022

«Բարեւ ձեզ, ես Քեսիդի Մեգանն եմ եւ ուզում եմ պատմել ձեզ մի խնդրի մասին, որ կոչվում է էպիլեպսիա ու ասել, որ էպիլեպսիա ունեցող մարդիկ այնպիսին են, ինչպիսին մյուսները, մեկն են ձեզանից»: Իննամյա աղջնակի այս նամակն է առիթ դարձել Էպիլեպսիայի համաշխարհային օրվա հռչակման, որը հաճախ նաեւ «Մանուշակագույն օր» են անվանում: Նպատակը մեկն է՝ ճանաչելի դարձնել էպիլեպսիան մարդկանց համար եւ ասել, որ այն դատավճիռ չէ, էպիլեպսիայով մարդիկ նույնպես երազել գիտեն եւ, որ շատ կարեւոր է, գիտեն ապրել էպիլեպսիայով, էպիլեպսիայի հետ:
 

Հայաստանում ապրող էպիլեպսիա ունեցող երեխաները բժշկական օգնություն եւ սպասարկում են ստանում «Արաբկիր» բժշկական համալիրում: Այստեղ իրականացվում են ինչպես ախտորոշման եւ բուժման, այնպես էլ դիսպանսեր վերահսկողության բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Վերջին տարիների մեծ ձեռքբերումներից են էպիլեպսիայի դեպքում կատարվող վիրահատությունները, որոնց արդյունավետությունը գնահատվել է ինչպես արտասահմանյան, այպես եւ արդեն մեր փորձով: «Արաբկիրի» նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայությունը սերտ համագործակցում է Եվրոպայի գործընկերների հետ, մասնավորապես Բուլղարիայի, որոնց անմիջական մասնակցությամբ էլ մեզ մոտ ներդրվել է նյարդավիրաբուժական այս պրակտիկան:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: