Main
About us
AYPA /Arabkir Young Physicians Association/

AYPA /Arabkir Young Physicians Association/



«Արաբկիր» ԲՀ-ի աշխատանքի կարևոր սկզբունքներից են՝ գտնել ճանապարհներ և ապահովել պայմաններ երիտասարդ բժիշկների կրթության ու առաջընթացի համար: Հենց այդ նպատակով է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի, բժշկական տնօրեն, բ.գ.թ. Նինա Արիկյանցի, մանկաբուժական ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանի, նյարդաբանական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Բիայնա Սուխուդյանի և կլինիկական օրդինատոր Կարինե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ 2014թ. ստեղծվել Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն:


AYPA-ն գիտակրթական կազմակերպություն է, որի նպատակն է ապահովել բժշկական կրթության շարունակականությունը հոսպիտալային պայմաններում, ստեղծել տեղեկատվական բազմակողմանի կապեր՝ ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակների միջև, ինչպես նաև նպաստել «Արաբկիր» ԲՀ-ի բժշկական և կազմակերպական ծառայությունների բարելավմանը։


Կազմակերպությունն ունի խորհուրդ՝ 9 անդամներով:

Գործունեության հիմնական ուղղություններն են՝

• կլինիկական օրդինատորների ակումբ,

• զեկույցների և դասախոսությունների կազմակերպում,

• «ուշագրավ դեպքերի» ամենամյա քննարկում,

• նեղ մասնագետների հետ ուսուցողական ակտիվության ապահովում,

• բժիշկների ժամանցային ակտիվության ապահովում:

Նախագահ` Վահե Խառատյան (Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար

անեսթեզիոլոգ ինտենսիվ թերապևտ, ցավի մասնագետ)

Քարտուղար` Նելլի Եշիլբաշյան 


Խորհուրդ՝

1. Աննա Առաքելյան (մանկաբույժ, մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունք)

2. Մերի Մարանդյան (մանկաբույժ)

3. Մարիամ Ղարաբաղցյան (մանկաբույժ, թոքաբանական բաժանմունք)

4. Նվարդ Տեր-Ոսկանյան (զարգացման մանկաբույժ, «ԱրԲեՍ» ԱԿ)

5. Գարունիկ Էքսուզյան (մանկաբույժ, ընդունարանի կրտսեր հերթապահ, կլինիկական օրդինատոր, մանկական ռևմատոլոգիա)

6. Լիանա Խաչատրյան (մանկաբույժ)

7. Մանե Թադևոսյան (կլինիկական օրդինատոր, մանկական նյարդաբանություն)

8. Վեներա Ավետիսյան (մանկաբույժ)