«Արաբկիր» ԲՀ-ի աշխատանքի կարևոր սկզբունքներից են՝ գտնել ճանապարհներ և ապահովել պայմաններ երիտասարդ բժիշկների կրթության ու առաջընթացի համար: Հենց այդ նպատակով է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի, բժշկական տնօրեն, բ.գ.թ. Նինա Արիկյանցի, մանկաբուժական ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանի, նյարդաբանական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Բիայնա Սուխուդյանի և կլինիկական օրդինատոր Կարինե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ 2014թ. ստեղծվել Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն:
AYPA-ն գիտակրթական կազմակերպություն է, որի նպատակն է ապահովել բժշկական կրթության շարունակականությունը հոսպիտալային պայմաններում, ստեղծել տեղեկատվական բազմակողմանի կապեր՝ ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակների միջև, ինչպես նաև նպաստել «Արաբկիր» ԲՀ-ի բժշկական և կազմակերպական ծառայությունների բարելավմանը։
Կազմակերպությունն ունի խորհուրդ՝ 9 անդամներով:
Գործունեության հիմնական ուղղություններն են՝
• կլինիկական օրդինատորների ակումբ,
• զեկույցների և դասախոսությունների կազմակերպում,
• «ուշագրավ դեպքերի» ամենամյա քննարկում,
• նեղ մասնագետների հետ ուսուցողական ակտիվության ապահովում,
• բժիշկների ժամանցային ակտիվության ապահովում:
Նախագահ` Էլիզա Առաքելյան (մանկաբույժ, մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունք)
Քարտուղար` Դիանա Ոսկանյան (կլինիկական օրդինատոր, մանկական նեֆրոլոգիա)
Խորհուրդ՝
1. Աննա Առաքելյան (մանկաբույժ, մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունք)
2. Հասմիկ Բարսեղյան (մանկական վիրաբույժ, ուրովիրաբուժական բաժանմունք)
3. Մարիամ Ղարաբաղցյան (մանկաբույժ, թոքաբանական բաժանմունք)
4. Նվարդ Տեր-Ոսկանյան (զարգացման մանկաբույժ, «ԱրԲեՍ» ԱԿ)
5. Գարունիկ Էքսուզյան (մանկաբույժ, ընդունարանի կրտսեր հերթապահ, կլինիկական օրդինատոր, մանկական ռևմատոլոգիա)
6. Աստղիկ Միրզախանյան (կլինիկական օրդինատոր, մանկաբուժություն, ԱԲԲ)
7. Մանե Թադևոսյան (կլինիկական օրդինատոր, մանկական նյարդաբանություն)