Գլխավոր
Մեր մասին
Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդ

Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդ

«Արաբկիր» ԲՀ-ի աշխատանքի կարևոր սկզբունքներից են՝ գտնել ճանապարհներ և ապահովել պայմաններ երիտասարդ բժիշկների կրթության ու առաջընթացի համար: Հենց այդ նպատակով է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի, բժշկական տնօրեն, բ.գ.թ. Նինա Արիկյանցի, մանկաբուժական ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանի, նյարդաբանական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Բիայնա Սուխուդյանի և կլինիկական օրդինատոր Կարինե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ 2014թ. ստեղծվել Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն:

AYPA-ն գիտակրթական կազմակերպություն է, որի նպատակն է ապահովել բժշկական կրթության շարունակականությունը հոսպիտալային պայմաններում, ստեղծել տեղեկատվական բազմակողմանի կապեր՝ ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակների միջև, ինչպես նաև նպաստել «Արաբկիր» ԲՀ-ի բժշկական և կազմակերպական ծառայությունների բարելավմանը։

Կազմակերպությունն ունի խորհուրդ՝ 9 անդամներով:


Գործունեության հիմնական ուղղություններն են՝
      • կլինիկական օրդինատորների ակումբ,
      • զեկույցների և դասախոսությունների կազմակերպում,
      • «ուշագրավ դեպքերի» ամենամյա քննարկում,
      • նեղ մասնագետների հետ ուսուցողական ակտիվության ապահովում,
      • բժիշկների ժամանցային ակտիվության ապահովում:


Նախագահ`  Էլիզա Առաքելյան (մանկաբույժ, մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունք)
Քարտուղար` Դիանա Ոսկանյան, (կլինիկական օրդինատոր, մանկական նեֆրոլոգիա)


Խորհուրդ` 
1. Աննա Առաքելյան (մանկաբույժ, մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունք)
2. Լիա Անդրեասյան (մանկաբույժ, բոքսային բաժանմունք)
3. Հասմիկ Բարսեղյան (մանկական վիրաբույժ, ուրովիրաբուժական բաժանմունք)
4. Մարիամ Ղարաբաղցյան  (մանկաբույժ, թոքաբանական բաժանմունք)
5. Նվարդ Տեր-Ոսկանյան (զարգացման մանկաբույժ, «ԱրԲեՍ» ԱԿ)
6. Գարունիկ Էքսուզյան (մանկաբույժ, ընդունարանի կրտսեր հերթապահ, կլինիկական օրդինատոր, մանկական
     ռևմատոլոգիա)
7. Աստղիկ Միրզախանյան (կլինիկական օրդինատոր, մանկաբուժություն, ԱԲԲ)
8. Արևիկ Չալյան (կլինիկական օրդինատոր, մանկաբուժություն, ընդունարանի կրտսեր հերթապահ)
9. Մանե Թադևոսյան (կլինիկական օրդինատոր, մանկական նյարդաբանություն)