Կենտրոնը հագեցված է ժամանակակից բոլոր սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են լսողության խանգարումների ախտորոշման համար`
- Օտոակուստիկ էմիսիայի գրանցման սարքը /OAE / իրականացնում է արտաքին մազիկավոր բջիջների ֆունկցիայի օբյեկտիվ գնահատում: Օգտագործվում է ինչպես սկրինինգի, այնպես էլ այլ հետազոտությունների հետ մեկտեղ համապարփակ աուդիոլոգիական քննության մեջ:
- Իմպենդանսոմետրը նախատեսված է միջին ականջի պաթոլոգիաների արագ ախտորոշման համար
- Կլինիկական աուդիոմետրը հնարավորոըթյուն է տալի անցկացնել բազմաթիվ տեստեր լսողության խանգարումների լիարժեք ախտորոշման համար, որոշել լսողության իջեցման բնույթը և աստիճանը:
- VRA-ը հնարավորություն է տալի կատարել տարածակողմնորոշային աուդիոմետրիա և գնահատել 6-24 ամսեկան երեխաների լսողության իջեցման մակարդակը:
- Լսողական հրահրված պոտենցիալի գրանցման սարք/ ABR, ASSR: Գրանցում է ձայնային ազդակից առաջացած լսողական նյարդի և ուղեղի տարբեր կենտրոնների ակտիվությունը, հնարավորություն է տալի օբյեկտիվորեն գնահատել լսողության իջեցման բնույթը և աստիճանը:
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական ծառայությունում կատարվում են նաև.
- լսողական սարքերի հատկացում,
- լսողական սարքերի հարմարեցում և անհրաժեշտության դեպքում վերանորոգում: