Վիրահատական միջամտություններ
Վիրահատական միջամտություններ

 

Բաժանմունքում վիրահատական միջամտություններ են իրականցվում բնածին արատների, ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրների ժամանակ:
 

Մեծածավալ գործունեություն է իրականցվում նյարդաօրթոպեդիայի բնագավառում, որի շրջանակում բուժվում են մանկական ուղեղային կաթվածով և այլ նյարդաօրթոպեդիկ խնդիրներ ունեցող երեխաներ, ինչպես օրինակ, ողնուղեղային ճողվածքներով պացինետները և այլն: «Արաբկիր» բժշկական համալիրում բուժվող երեխաների շրջանում բավական շատ են որևէ համախտանիշ ունեցող երեխաները: Այդ համախտանիշների մեջ մեծ տեղ են գրավում օրթոպեդիկ խնդիրները:

 

Վիրահատարանն իր հագեցվածությամբ համապատասխանում է եվրոպական կամ ամերիկյան օրթոպեդիկ վիրահատարաններին: Այստեղ կան վերջին սերնդի տեխնոլոգիաներ, և դրանց որակը բավարարում է ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: