Ուրոլոգիական խնդիրները, որոնք ախտորոշվում և բուժվում են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում` ըստ ենթախմբերի.
Մանկական ուրոլոգիա
- երիկամների և միզածորանների անոմալիաներ
- բնածին հիդրոնեֆրոզ ավազան-միզածորանային հատվածի նեղացման պատճառով
- միզապարկ-միզածորանային ռեֆլյուքս/հետհոսք
- միզապարկի էքստրոֆիա
- հետին միզուկի կափյուրներ (կափույր)
- հիպոսպադիա
- էպիսպադիա
- կրիպտորխիզմ (ամորձիների բացակայությունը փոշտում)
- միզասեռական համակարգի վնասվածքներ
- միզասեռական համակարգի նորագոյացություններ
- միզաքարային հիվանդություն
- անհետաձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող ուրոլոգիական խնդիրներ
- միզարձակության խանգարումներ
- միզապարկի նեյրոգեն ախտահարումներ
- երիկամի փոխպատվաստում
Մեծահասակների ուրոլոգիա
- միզասեռական համակարգի օնկոլոգիական հիվանդություններ, այսինքն` երիկամների, միզապարկի, շագանակագեղձի, ամորձիների չարորակ նորագոյացություններ,
- տղամարդկանց ստորին միզուղիների հիվանդություններ, այդ թվում` շագանակագեղձի ադենոմա (շագանակագեղձի բարորակ գերաճ), միզուկի նեղացումներ, ամորձիների ջրգողություն
- միզաքարային հիվանդություն` միզասեռական համակարգի տարբեր հատվածներում առաջացած քարեր, սկսած երիկամներից մինչև միզուկ կամ դրա արտաքին բացվածք
- երիկամների հիվանդություններ. կիստաներ, կնճռոտում, հիդրոնեֆրոզ` ավազան-միզածորանային հատվածի նեղացման հետևանքով, բարորակ նորագոյացություններ
- միզասեռական համակարգի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ վարակներ, սուր և քրոնիկ պիելոնեֆրիտ, ցիստիտ, միզուկի, ամորձիների և մակամորձիների բորբոքում
- քրոնիկական կոնքային ցավի համախտանիշ` պրոստատիտի, (շագանակագեղձի բորբոքում), միզուկի, միզապարկի բորբոքման արդյունքում
- միզասեռական համակարգի բնածին արատներ
- միզասեռական համակարգի վնասվածքներ
- անդրոլոգիա և տղամարդու ամլություն` կատարում ենք սեռական ոլորտի խանգարումների հոգեբանական, դեղորայքային և վիրաբուժական շտկում, ներառյալ էրեկցիայի խանգարումները և իմպոտենցիան, սերմի որակական շեղումների շտկում` պայմանավորված հորմոնալ խնդիրներով, վիրաբուժական և բորբոքային հիվանդություններով (օրինակ` երակների լայնացում կամ վարիկոցելե)
- կանանց ուրոլոգիա` մեր մասնագիտության այն ուղղությունն է, որի ուշադրության կենտրոնում են կանանց ուրոլոգիական խնդիրները, կանանց անմիզապահությունը և ուրոլոգիային առնչվող կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումները
- նեյրոուրոլոգիա` միզարձակության շեղումներ` պայմանավորված նյարդային համակարգի խանգարումներով, ուրոդինամիկ հետազոտություն
- երիկամի փոխպատվաստում