Վիրաբուժության բաժանմունքը ծառայություններ է տրամադրում հետևյալ խնդիրների դեպքում.
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ուրոլոգիայի ծառայությունը խնամք և բուժում է տրամադրում թե’ մեծահասակներին, և թե’ նորածիններին, երեխաներին և դեռահասներին:
Մարդկանց մոտ տարածված է այն թյուր կարծիքը, թե ուրոլոգիական խնդիրներ են ունենում բացառապես տղաները կամ տղամարդիկ: Սակայն պետք է նշել, որ ուրոլոգիան զբաղվում է հավասարապես թե՛ արական, թե՛ իգական սեռի ներկայացուցիչների միզուղիների վիրաբուժական հիվանդություններով, ինչպես նաև տղամարդկանց սեռական (վերարտադրողական) օրգանների խնդիրներով:
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ուրոլոգիայի ստորաբաժանման առաքելությունն է տրամադրել լիարժեք և մասնագիտորեն անաչառ ուրոլոգիական ծառայություններ՝ եվրոպական ու ամերիկյան ուրոլոգիական ընկերակցությունների կողմից հաստատված չափանիշներին և ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխան:
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ուրոլոգիայի թիմն հատուկ ուշադրություն է դարձնում հնարավորինս փոքրածավալ վիրաբուժական միջամտությամբ բուժում ապահովելուն՝ ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի ուրոլոգիական խնդիրների դեպքում: Այստեղ ուրոլոգները կանոնավոր կերպով վերապատրաստվում են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի առաջատար բժշկական կենտրոններում և կուտակած փորձն ու հմտությունները հաջողությամբ կիրառում Հայաստանում: Ուրոլոգները սերտորեն համագործակցում են այլ բժիշկների հետ՝ բարդ խնդիրների դեպքում համալիր բուժումն ապահովելու նպատակով: