Գինեկոլոգիական ծառայություն


«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գինեկոլոգիայի ծառայությունն ուղղված լինելով երեխաների, դեռահասների և մեծահասակների առողջության պահպանմանը` իրականացնում է նրանց շրջանում տարածված վերարտադրողական համակարգի հիվանդությունների կանխարգելում, բուժում և խորհրդատվության տրամադրում: Գինեկոլոգիական ծառայություններ են տրամադրվում, ինչպես առաջին անգամ գինեկոլոգի ծառայություններին դիմող, այնպես էլ արդեն հսկողության տակ  գտնվող երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին:

Ծառայությունն իրականացնում է նաև դպրոցական տարիքի աղջիկների սեռական դաստիարակության միջոցառումներ, քանի որ առաջին գինեկոլոգիական զննումը հիանալի հնարավորություն է ընձեռում՝ սեռական և վերարտադրողական առողջության մասին դեռահասներին կրթելու, նրանց հուզող հարցերին պատասխանելու և համապատասխան տեղեկություններ տրամադրելու համար:

Մեր գինեկոլոգները կանոնավոր կերպով մասնակցում են կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների` ոլորտի վերջին զարգացումներին տեղեկանալու և նորամուծություններին տիրապետելու նպատակով:


«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գինեկոլոգիայի ծառայությունը մասնագիտական խորհրդատվություն է մատուցում նաև մեծահասակներին: Մեր մասնագետներն իրականացնում են կոնսերվատիվ և վիրահատական բուժում` օգտագործելով ախտորոշման և բուժման առաջատար մեթոդները: Կիրառվում են հետևյալ դիագնոստիկ մեթոդները՝ կոլպոսկոպիա, հիստերոսկոպիա, դիագնոստիկ լապարոսկոպիա։
Կատարվում են լապարատոմիկ և լապարոսկոպիկ վիրահատություններ’ կիստաների հեռացում, վիրահատություններ հավելումների վրա, կոնսերվատիվ միոմէկտոմիա, արգանդի լապարատոմիկ կամ հեշտոցաին հիստերէկտոմիա և այլն:


 

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Կիսվել Facebook-ում