Մեծահասակների սրտաբանություն
Մեծահասակների սրտաբանություն

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մեծահասակների սրտաբանական ծառայությունը զբաղվում է այնպիսի հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ, ինչպիսիք են.
  • խրոնիկական սրտային անբավարարությունը,
  • զարկերակային հիպերտենզիան,
  • խրոնիկ կորոնար համախտանիշը և այլն:
Մեծահասակների սրտաբանական ծառայությունը հանդիսանում է նաև տարածաշրջանում եզակի օրգան փոխպատվաստված պացիենտների դիսպանսերի կարևորագույն մաս:

Ծառայությանը կարող են դիմել նաև հետևյալ գանգատների դեպքում.
  • ցավ կրծքավանդակում, էպիգաստրալ շրջանում, ձախ ուսի, թիկունքի շրջանում,
  • հևոց, շնչարգելություն,
  • ֆիզիկական ակտիվության նկատմամբ տոլերանտության նվազում,
  • սրտխփոց,
  • բարձր զարկերակային ճնշում:

Ծառայությում իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
  • էխոսրտագրություն,
  • էլեկտրասրտագրություն,
  • զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիտորինգ:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում