Փոխպատվաստված սրտով Հայաստանում ապրող միակ մարդը դիսպանսեր հսկողություն է անցնում «Արաբկիր» բժշկական համալիրում` փոխպատվաստված օրգաններով պացիենտների դիսպանսեր բաժանմունքում: Բաժանմունքը եզակի է հանրապետությունում: Այն սպասարկում է երիկամի, լյարդի փոխպատվաստումով բոլոր պացիենտներին, եւ, իհարկե, Սպուտնիկ Արմենիայի այս նյութի հերոսին` իրենից 20 տարով երիտասարդ սիրտ ունեցող Եղիշեին: Առողջություն ենք մաղթում