Հեմոդիալիզ
Նեֆրոլոգիական բաժանմունքն իրականացնում է ներհիվանդանոցային հեմոդիալիզ երիկամի սուր և քրոնիկ վնասումների դեպքում: 2019թ-ին հաշվառվել է հեմոդիալիզի 80 պացիենտ: Երիկամի սուր վնասում ունեցող երեխաների համար բաժանմունքում կատարվում են և՛ սուր հեմոդիալիզ, և՛ սուր պերիտոնեալ դիալիզ (ներառյալ պլազմայի փոխարինումը):
Փոխպատվաստում
«Արաբկիր» բժշկական համալիրը միակ հաստատությունն է Հայաստանում, որտեղ իրականացվում է երիկամի փոխպատվաստում կենդանի դոնորից: Երկրում մինչ այժմ գոյություն չունի մահացած դոնորներից փոխպատվաստման որևէ ծրագիր: Երիկամի փոխպատվաստման ծրագիրը գնահատում է հեմոդիալիզ ստացող երեխաներին և մեծահասակներին, որոնք փոխպատվաստման հավանական թեկնածուներ են, և իրականացնում է արդեն իսկ փոխպատվաստված պացիենտների հետագա խնամքը:
Ամեն տարի մոտ 20 փոխպատվաստում է իրականցվում կենդանի դոնորներից: Նեֆրոլոգիական և վիրաբուժական բաժանմունքները համատեղ մատուցում են նախավիրահատական և հետվիրահատական խնամքի ծառայություններ: Փոխպատվաստման ուղեգրեր ստացվում են Հայաստանի ողջ տարածքից: