Բարի գալուստ «Արաբկիր» բժշկական համալիրի պրոֆեսոր Էռնստ Լոյմանի անվան նեֆրոլոգիական բաժանմունք։
Մեր նեֆրոլոգիական բաժանմունքն առաջարկում է համապարփակ ախտորոշիչ և բուժական ծառայություններ երեխաների, դեռահասների և մեծահասակների համար, որոնք ունեն երիկամային խնդիրներ։ «Արաբկիր» ԲՀ-ի մանկական նեֆրոլոգիական բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է երիկամի բիոպսիա և արդյունքների պատշաճ գնահատում։ Հիմնական նեֆրոլոգիական ծրագիրը մատուցում է մասնագիտացված ծառայություններ երիկամային հիվանդություններով բազմաթիվ մարդկանց։
Մեր փոքրիկ պացիենտները բավական «շահում են» բազմապրոֆիլ խմբերի հետ աշխատանքից, որոնք ներառում են ուսուցիչներ, հոգեբաններ և սոցիալական աշխատողներ։ Մեր բաժանմունքը սերտորեն համագործակցում է մանկական ուրոլոգիական, ռևմատոլոգիական, ռադիոլոգիական և ախտաբանաանատոմիական բաժանմունքների հետ` ապահովելով լիարժեք մոտեցում այն նորածիններին և երեխաներին, որոնք ունեն բարդ նեֆրո-ուրոլոգիական խնդիրներ: Բացի այդ, բաժանմունքը համագործակցում է տարբեր ուսումնական հաստատությունների և այլ նեֆրոլոգիական բաժանմունքների հետ ևս:
Մեր բաժանմունք տարեկան դիմում է մոտ 1900 պացիենտ, դիսպանսեր հսկողություն է անցնում 4900 պացիենտ:
Մենք առաջարկում ենք երիկամ փոխարինող թերապիա և՛ սուր, և՛ քրոնիկ երիկամային հիվանդությունների համար.
Բացի կլինիկական աշխատանքներից, նեֆրոլոգիական բաժանմունքի բժիշկներն ակտիվ և հաջողակ գործունեություն են ծավալում նաև գիտահետազոտական ոլորտում: Աշխատանքները վերաբերում են սուր գլոմերուլոնեֆրիտներին, միզաքարերին (ուրոլիթիազ) և պարբերական հիվանդության ժամանակ դիտվող ամիլոիդոզին:
Բաժանմունքը մասնակցում է միջազգային բազմակենտրոն կլինիկական փորձերին: