Արտահիվանդանոցային բուժման դեպքում հիվանդներին կատարվում է դիսպանսեր հսկողություն` ըստ հիվանդության տեսակի.
- ռևմատիզմի հետևանքով առաջացած փականային ախտահարումներ /բուժում և հետագա դինամիկ հսկողություն/
- երեխաների և դեռահասների զարկերակային հիպերտենզիա
- Կավասակիի հիվանդությամբ և COVID 19-ով պայմանավորված մուլտիսիտեմ բորբոքային հիվանդություն /բարդությունների հետագա հսկողություն/
- Պարբերական հիվանդություն /սերոզիտների և պերիկարդի ամիլոիդոզի կանխարգելում/
- Սրտամկանի բնածին ինչպես նաև ձեռքբերովի հիվանդություններ /կարդիոմիոպաթիաների դիսպանսեր հսկողություն և բուժում/