Ծառայությունը սպասարկում է երեխաներին և չափահասներին` իրականացնելով սրտի իշեմիկ հիվանդության բոլոր կլինիկական ձևերով, սրտի ռիթմի խանգարումներով, զարկերակային գերճնշումով, կարդիոպաթիաներով, քրոնիկ սրտային անբավարարությունով պացիենտների ամբուլատոր ախտորոշում, բուժում և հսկողություն:
Ախտորոշիչ հետազոտություններից այստեղ հնարավոր են ԷՍԳ – էլեկրտրասրտագրություն, էխոՍԳ – Էխոսրտագրություն, զարկերակային ճնշման 24 ժամյա մոնիտորինգ:
Մանկական սրտաբանությունը բժշկության այն ճյուղն է, որը զբաղվում է երեխաների սրտի բնածին և ձեռքբերովի արատների, սրտամկանի և փականային համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և հետագա բարդությունների կանխարգելմամբ:
Մանկության և դեռահասության շրջանում սրտաբանական խնդիրները կարող են ունենալ առաջնային և երկրորդային ծագում` այսինքն լինել բնածին, ժառանգական կամ օրգանական, կամ երկրորդայինների դեպքում` որպես հետեւանք այլ հիվանդությունների: Մի շարք հիվանություններ, օրինակ, ռևմատոիդ արթրիտը, կրկնվող տոնզիլիտները, մանկության և դեռահասության շրջանում բերում են փականային համակարգի ախտահարումների, կամ պարբերական տենդն ու աուտոիմուն խնդիրները, որոնք բերում են սրտապարկի բորբոքման` պերիկարդիտի:
Մեծ վտանգ է ներկայացնում սրտամկանի բորբոքման հիվանդությունը (միոկարդիտը), որը կարող է լինել տարբեր պատճառներով` առաջացնելոով սրտային սուր անբավարարություն: Այս հիվանդության ընթացքը շատ ծանր է, բուժումը ` երկարատև: Վտանգ ներկայացնող հիվադնությունների շարքին դասվում են նաև վասկուլիտները և Կավասակիի հիվանությունը, որի հետևանքով կարող են ախտահարվել սրտի կորոնար զարկերակները` առաջացնելոով սրտային սուր անբավարարություն: Սրտի կորոնար զարկերակները ոչ հաճախ ախտահարվում են նաև COVID 19-ով պայմանավորված մուլտիսիստեմ բորբոքային հիվանդության ժամանակ:
Ներկայումս երեխաների և դեռահասների շրջանում հաճախացել է զարկերակային հիպերտենզիայի (գերճնշում) հանդիպման հաճախականությունը` պայմանավորված ինչպես հիվանդության երիտասարդացմամբ, այնպես էլ ռիսկի տարբեր գործոնների շատացմամբ: Զարկերակային հիպերտենզիան երեխաների մոտ նույնպես կարող է լինել էսենցիալ` առաջնային և երկրորդային բնույթի, երբ խնդիրն առաջ է գալիս որպես այլ հիվանդությունների, օրինակ, երիկամային սուր և քրոնիկ հիվանդությունների, հորմոնալ խանգարումների հետևանք: Այս խնդիրն ախտորոշելու և բուժելու ճիշտ ժամանահատվածը հենց դեռահասության շրջանն է: