Վարդիկ Շավարշի Ամիրխանյան
Լաբորատոր ախտորոշիչ ծառայության ղեկավար

Ծննդյան ամսաթիվ   
05.03.1974թ.

Կրթություն
1991-1997թթ.   Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ
1997-1998թթ.   Երևանի պետական բժշկական համալսարանի ինտերնատուրա, ընդհանուր պրակտիկայի բժիշկ
2017-2018թթ.   Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա «Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտացմամբ

Աշխատանքային գործունեություն
2000-2008թթ.   ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր, ֆիզիոթերապևտիկ      կաբինետի պետ, դիագնոստիկ բաժանմունքի պետ
2008-2023թթ.   ՀՀ ՊՆ Երեւանի կայազորային հոսպիտալի ընդունման բաժանմուքի պետ
2023թ-ից    «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ լաբորատոր ծառայության պետ

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն

Կիսվել Facebook-ում
Մեդիա
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia
Զեղչ մինչեւ 30 %
Գարնանային տոների առիթով «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ լաբորատորիան առաջարկում է զեղչեր վիտամին D3-ի եւ վահանաձեւ գեղձի նշված հորմոնների հետազոտությունների համար. վիտամին D3 - 7 000 դրամ` 10 000-ի փոխարեն թիրեոիդ խթանող հորմոն (TSH) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն հակապերօքսիդազային հակամարմիններ (Anti TPO) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն թիրեոգլոբուլինային հակամարմիններ (Anti TG) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն ազատ թիրօքսին (FT4) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն տրիյոդթիրոնին (T3) - 3 600դրամ` 4 500-ի փոխարեն Հետազոտվեք մարտի 8-ից ապրիլի 7-ը` մինչեւ 30% զեղչված գներով: Առողջ եղեք: Երեւան, Մամիկոնյանց 30, 015 400 300 եւ ներքին` 11 36 [email protected]