ԻՍՕ հավաստագիր «Արաբկիրի» լաբորատոր ծառայությանը
21 մարտ 2025

 
Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմինը «Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությանը շնորհել է ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» հավաստագիր։
 

Ինչ է դա եւ ինչու է այդքան կարեւոր. Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին պատասխանել են լաբորատորիայի աշխատակիցները:
 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Լաբորատոր ախտորոշման մասնագետների օրը
Ապրիլի 15-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Լաբորատոր ախտորոշման մասնագետների օր Նրանք մասնագետներ են, առանց որոնց աշխատանքի հնարավոր չէ սկսել եւ ավարտել պացիենտների բուժումը, լաբորատոր ախտորոշման վրա է հիմնված բժշկությունն ամբողջ աշխարհում: Շնորհավորում ենք մեր լաբորատոր ծառայության աշխատակիցներին եւ նրանց գործընկերներին` մաղթելով առողջություն, խաղաղ ու անվրդով պայմաններում աշխատելու հնարավորություն: Շնորհակալություն, սիրելիներ «Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությունն աշխատում է ամեն օր եւ օրվա բոլոր ժամերին` ախտորոշման ամբողջական փաթեթ առաջարկելով բոլոր տարիքի մարդկանց` նորածիններից մինչեւ չափահասներ եւ ծերեր, անկախ այն հանգամանքից` մարդը «Արաբկիր» բժշկական համալիրում բուժվող պացիենտ է, թե ոչ: Լաբորատորիայի գործունեությանը կարող եք ծանոթանալ հղումով. https://arabkirmc.am/hy/services/4 #ԱրաբկիրԲՀլաբորատորիա