Դասախոսություն. երեխաների թոքերի ՈՒՁՀ
11 մարտ 2022

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Երիտասարդ բժիշկների եւ ռեզիդենտների խորհուրդը ` AYPA-ն եւ ճառագայթային ախտորոշման ծառայությունը տեղեկացնում են, որ մարտի 15-ին, Երեւանի ժամանակով 16:45-ին  տեղի է ունենալու Սերբիայի Նոր Սադի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի պրոֆեսոր Ջովան Լովրենսկու օնլայն դասախոսությունը` Ամերիկյան-Ավտրիական ֆոնդի /AAF/ OMI ծրագրի շրջանակներում:

 

Թեման` երեխաների թոքերի ուլտաձայնային հետազոտության հիմունքները:

 

Թիրախային լսարանը` ռադիոլոգներ, թոքաբաններ, մանկաբույժներ:

Մասնակցությունն անվճար է:

Ցանկացողները կարող են միանալ հետեւյալ հղումով. 

https://us02web.zoom.us/j/84097894862?pwd=T2w2Z3hxT01EZ3QrNzVuN09WclVqQT09

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: