Լսողության համաշխարհային օրը
03 մարտ 2022

Մարտի 3-ը լսողության համաշխարհային օրն է: Այս տարվա կարգախոսը` «Խնայել լսողությունը ամբողջ կյանքի համար»:


«Արաբկիր» ԲՀ-ի մանկական սուրդոլոգիական ծառայությունը, որի դիսպանսերում գրանցված է մոտ 1200 երեխա, լսողության խնդիրների կանխարգելման, դրանց վաղ ախտորոշման եւ երեխաների խոսքի զարգացմանն ուղղված վաղ միջամտությունների կազմակերպման առաջատարն է Հայաստանում: Համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ` մեր մասնագետների թիմը կարողանում է անել առավելագույնը` հանուն լսողական խնդիրներով երեխաների առողջության եւ կյանքի որակի:


Լսողական խնդիրների մասին մի շարք հարցերի պատասխաններ լսեք սուրդոլոգիական կենտրոնին կից գործող «Հավատ» հասարակական կազմակերպության «Ծնողական դպրոց» տեսաշարում:

https://www.youtube.com/watch?v=WATcYmeSq14...

 

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: