Նյարդաբանության ձմեռային դպրոց
28 փետրվար 2022

Ձմռան վերջին օրերը` ձմեռային դպրոցում:

«Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանական ծառայությունը շվեյցարացի գործընկերների աջակցությամբ այս տարի եւս համախմբեց 4 տասնյակից ավել մանկաբույժների, մանկական նյարդաբանների, նյարդավիրաբույժների` հանրապետութան տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաեւ մանկական անեսթեզիոլոգիայի եւ ռեանիմատոլոգիայի 3-րդ տարվա կինիկական մի խումբ օրդինատորների:
 

«Նյարդաբանական խնդիրները մանկաբուժության մեջ» խորագրով ձմեռային դպրոցում քննարկվում են մասնագիտական ամենատարբեր հարցեր: Նպատակը շարունակական մասնագիտական զարգացումն ու ոլորտի նորարարական մոտեցումների մասին իրազուկումն է` հետաքրքիր դեպքերի ներկայացմամբ:

Արդեն 11 տարվա ավանդույթ դարձած եռօրյա այս հանդիպումները, մասնակիցների խոսքով, ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլեւ գործընկերային լավ հարաբերություններ ստեղծելու եւ պահպանելու արդյունավետ միջոցներից են:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: