Արա Բաբլոյանի անդրադարձը մամուլի հրապարակումներին
26 հունվար 2022

Արա Բաբլոյանի անդրադարձը մանկական բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման պայմանների մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին.
 

«Այո, մենք երեկ մասնակցել ենք Առողջապահության նախարարությունում կայացած քննարկմանը՝ մանկական բժշկական հաստատություններում երեխաների ստացիոնար բուժման պայմանների մասին:

Դա եղել է բազմակողմանի քննարկում՝ առողջապահության կազմակերպիչների, մանկական առողջապահական խոշոր կազմակերպությունների ղեկավարների եւ առողջապահական գերատեսչության մասնագետների միջեւ: Մենք, որպես մանկական առողջապահության կազմակերպիչներ և բժշկական հաստատությունների ղեկավարներ, կողմ ենք, որ հաստատվեն պացիենտներին հիվանդանոցներում անհարկի երկար պահելը կանխարգելող մեխանիզմներ, ինչը կբարելավի բուժական գործընթացի արդյունավետությունը:Բայց մենք նաեւ պարտավոր ենք պաշտպանել այն պացիենտների իրավունքները, որոնք հիվանդանոցային երկարատեւ բուժման կարիք ունեն, նրանք չպետք է մերժվեն՝ ընկնելով համընդհանուր մոտեցման ազդեցության տակ:
 

Մենք ուրախ ենք, որ քննարկման մասնակից բոլոր կողմերը կիսեցին այս կարծիքը եւ հույս ունենք, որ քննարկված օպտիմալ մեխանիզմը, որը կվերջնականացվի նախարարության որոշմամբ, կզուգակցի պացիենտների՝ ստացիոնարում անհարկի երկար մնալը կանխարգելող եւ երկարատեւ բուժման կարիք ունեցողների իրավունքները պաշտպանող գաղափարները»:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: