«Արաբկիր» ԲՀ-ի մասնագետներն Արցախում
21 հունվար 2022

«Արաբկիր» ԲՀ նյարդաբանական ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը նյարդաբան Մանե Թադևոսյանի հետ հնգօրյա խորհրդատվություններ է իրականացրել Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնում: Բժիշկները զննել են մոտ 240 փոքրիկների, որոնց մոտ արձանագրվել են նյարդաբանական տարբեր խնդիրներ` զարգացման հապաղումներ, էպիլեպտիկ ախտանշաններ, գլխացավեր և այլն: Մասնագետները նշանակել են համապատասխան բուժում, անհրաժեշտության դեպքում նաև լրացուցիչ հետազոտություններ: 

Անցած տարվա մարտից սկսված պարբերական այցերի այս ծրագիրը` «Բժիշկներն Արցախի համար», իրականացվում է Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների, Հայ օգնության ֆոնդի և «Առաջադեմ բժշկություն» հասարակական կազմակերության հետ համագործակցության շրջանակներում:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: