ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
31 դեկտեմբեր 2021

Ինչպես ամեն տարի, 2022-ի տարեմուտին էլ Ձմեռ Պապիկի օգնականները հասել էին նաև «Արաբկիր» բժշկական համալիր` առողջության, բերեկեցության ու ժպիտների մաղթանքներով և, իհարկե, նվերների մեծ պարկերով: Նոր տարին «Արաբկիրում» դիմավորող փոքրիկներն այս անգամ շատ զարմացած էին, որովհետև կարմրազգեստ պապիկներն իջնում էին տանիքից. Հավանաբար երեխաների սիրելի Կառլսոնին էլ էին այցի գնացել:  
 

Շնորհակալություն նրանց, որ ուրախացրեցին մեր փոքրիկներին: Շնորհակալություն Հայ օգնության ֆոնդի ԱՅՈ հարթակին, Ռեարմենիային և «Արմէկտիվ» ՀԿ -ին, որ բարեխոսել էին Ձմեռ Պապիկին` ուղարկելու իր օգնականներին:  

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: