Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
16 դեկտեմբեր 2021

«Արաբկիր» բժշկական համալիրի «Արաբկիր+» մասնաշենքում գործում է դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք, որտեղ  իրականացվում են ամբուլատոր և ստացիոներ մի շարք միջամտություններ.

  • ցանկացած բարդության ատամի հեռացումներ, 
  • ատամ-պահպանող վիրահատություններ,
  • կիստաների հեռացումներ,
  • շրթունքերի և  լեզվի սանձիկի անարյուն, անկար հատումներ, 
  • թարախաբորբոքային հիվանդությունների բուժում, 
  • վնասվածքների բուժում,
  • թքագեղձերի հիվանդությունների բուժում,
  • քունք-ստործնոտային հոդերի հիվանդությունների բուժում,
  • բարորակ նորագոյացությունների հեռացում:

Բաժանմունքում իրականացվում են նաև հակատարիքային /anti-age/ թերապիայի մի շարք միջամտություններ: 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 400 300 և ներքին 22 20 կամ 10 23:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: