Մանկաբուժական համաժողով հոկտեմբերի 28-30-ը
27 հոկտեմբեր 2021

Հոկտեմբերի 28-ից 30-ը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նիստերի դահլիճում հեռավար եղանակով (Զում հարթակ) անցկացվելու է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ մանկաբուժական կոնֆերանսը, որն իրականացվում է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի հետ համագործակցությամբ, Հայաստանի մանկական բժիշկների 7-րդ ազգային կոնֆերանսի, ՀԱՆ/ ԼԱՄՀ 19-րդ միջազգային կոնֆերանսի շրջանակներում:
 

Այս խոշոր գիտագործնական միջոցառումը նախատեսված է ՀՀ մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական այլ մասնագետների համար: 

Մանկաբուժական կոնֆերանսի գիտական ծրագրում ընդգրկել են Զյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի (Շվեյցարիա) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ) պրոֆեսորների և դասախոսների, ինչպես նաև ՀՀ առաջատար մանկական կլինիկաների, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժական ամբիոնների դասախոսների զեկուցումներ` նվիրված արդի մանկաբուժական խնդիրներին: 

Կոնֆերանսի 3 օրերի ընթացքում քննարկվելու են COVID-19 վարակը և երեխաների մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը (MIS-C), COVID-19 վարակի վարման Հայաստանյան փորձը և խնդիրները, ներկայացվելու են դասախոսություններ` նվիրված անհաս նորածինների վարման, տրանզիտոր խնամքի առանձնահատկություններին, մանկական պալիատիվ օգնությանը, մանկական ճարպակալման և վաղաժամ սեռահասունության վարմանը, վաղ հասակի երեխայի տագնապի և հոգեկան առողջության հետ կապված տարբեր խնդիրների ախտորոշման և վարման մոտեցումներին, տենդին առանց օջախի, Էպշտեյն Բար վիրուսին: Ունկնդիրներին ներկայացվելու են COVID-19 վարակին և տարբեր մանկաբուժական հարցերին նվիրված ուշագրավ կլինիկական դեպքեր:  
 

Կոնֆերանսի ծրագիրը կրեդիտավորվել է ՀՀ ԱՆ կողմից:
 

Կոնֆերանսին մասնակցելու նպատակով պետք է գրանցվել  https://www.learnwithopen.org/event/  հարթակում:


Միջոցառման մասին լրացուցիչ տեղեկատվությունը համար կարող եք զանգահարել և դիմել մեզ հետևյալ հեռախոսահամարներով և էլ. հասցեներով`
Ե.Մովսեսյան, ՄԲՀԱ, հեռ.` 010 23 60 60, 098215959,  [email protected]
Թ.Մինասյան, Հայ ակնաբուժական նախագիծ, հեռ.` 091222961, [email protected]

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: