«Արաբկիր» ԲՀ-ում էր շվեյցարացի հայտնի նյարդաբան, պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերը:
06 հոկտեմբեր 2021

«Արաբկիր» բժշկական համալիրում էր շվեյցարացի հայտնի նյարդաբան, պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերը:

 

Սա Կովիդ-19-ի սահմանափակումներից հետո պրոֆեսորի առաջին այցն էր Հայաստան, 22-երորդը՝ Ցյուրիխի համալսարանական մանկական կլինիկայի և «Արաբկիր» ԲՀ-ի տարիների համագործակցության ընթացքում:

 

«Արաբկիրի» և այլ բժշկական հաստատությունների մանկական նյարդաբանները նախապես առանձնացրել և հերթագրել էին բոլոր այն պացիենտներին, որոնց դեպքերն արժանի էին առանձնահատուկ ուշադրության և քննարկման: Սեպտեմբերի 22-ից հեկտեմբերի 2-ը 35 պացիենտի է հանդիպել պրոֆեսորը, լսել ծնողներին և բուժող բժիշկներին, ասել իր կարծիքն ու անհրաժեշտության դեպքում վերցրել կենսանյութեր՝ որոշակի հետազոտություններ Ցյուրիխի կլինիկայի լաբորատորիայում անցկացնելու համար:

 

Բացի գործնական խորհրդատվություններից, որոնց մասնակցել է 40-50 բժիշկ, պրոֆեսոր Բոլստհաուզերը անց է կացրել նաև հազվադեպ հիվանդությունների ՄՌՏ-քննարկումներ, ինչպես նաև վարել տեսական դասընթաց՝ մանկական նյարդաբանների և մանկաբույժների համար: Նա ներկայացրել է դիտարժան դեպքեր իր պրակտիկայից, լսել հայ գործընկերների կարծիքներն ու պատմել ընտրված բուժական ճանապարհների մասին:

 

Պրոֆեսորը երիտասարդ մասնագետների կատարելագործման մեծ ջատագովներից է, աջակցում է տարբեր դասընթացներին նրանց մասնակցությանն ու անդամակցությանը՝ Մանկական նյարդաբանների եվրոպական միությանը: Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայությունն, ի պատիվ պրոֆեսորի հետ տարիների ջերմ համագործակցության, կրում է նրա անունը:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: