Բուժքույր-դասավանդողների դասընթաց «Արաբկիր» ԲՀ-ում
28 սեպտեմբեր 2021

Բուժքույրական շարունակական զարգացման ծրագրի շրջանակներում «Արաբկիր» ԲՀ-ի բուժքույրական խորհուրդը «Սեմռա Պլյուս» հիմնադրամի և Շվեյցարիայի Ժյուրա կանտոնի բուժքույրական բարձրագույն դպրոցի դասախոսների հետ համատեղ անցկացրեց համալիրի բուժքույր-դասավանդողների դասընթացների  ծրագրի երրորդ` ավարտական մոդուլը` «Դասավանդողի արտահայտչական և ստեղծագործական հմտությունները» թեմայով: Մոդուլի նպատակն է, որպեսզի մասնակիցները հետագայում կարողանան հանդես գալ որպես դասվանդող` նախ ներքին լսարանի, իսկ շարունակական կրթության դպրոցի բացումից հետո նաև հանրապետության այլ առողջապահական հաստատությունների միջին բուժանձնակազմի, ինչպես նաև նորավարտ մասնագետների առջև: Երեք օր շարունակ ապագա 7 կրթողներ ստանում էին տեսական գիտելիքներ և ներկայացնում իրենց առաջին դասախոսությունները:

 

«Սեմռա Պլյուս» հիմնադրամը  հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1992թ-ին` Ժան-Պիեռ Բեռնարի ջանքերով, Հայաստանի 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո: Հիմնադրամն իր ստեղծման օրվանից աջակցություն է ցուցաբերում «Արաբկիր» ԲՀ-ի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ի շահ բժշկական օգնության կարիք ունեցեղ հայ երեխաների: Հիմնադրամը բժշկական համալիրին օգնում է անհրաժեշտ բժշկական միջոցներ ապահովելով, մասնագիտական վերապատրաստումներով ու մասնագիտական փորձի փոխանակմամբ: Համագործակցության արդյունքում Հայաստանում մինչ օրս իրականացվել է 35 առողջապահական ծրագիր՝ ուղղված երեխաների առողջության պահպանմանը, հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը, բժշկագիտության նոր ճյուղերի զարգացմանը:


2006թ-ից առանձնակի ուշադրության են արժանացել բուժքույրական գործի զարգացման ծրագրերը` նպատակ ունենալով ուժեղացնել բուժքրոջ պատասխանատվությունն ու ինքնուրույնությունը: Բուժքույրերի շարունակական կրթության ծրագիրն այսօր արդեն անցել է տեղում դասավանդողներ պատրաստելու փուլին: Հենց այս գաղափարից էլ ծնվել է հաջորդը` ստեղծել շարունակական կրթության կենտրոն` նպաստելով ոչ միայն մեր համալիրի, այլև այլ բժշկական կենտրոնների և նոր ավարտած բուժքույրերի մասնագիտական զարգացմանը:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: