11 ամյա Վարդանի առաջին քայլերը՝ ծանր վրաերթից հետո
Լինում են իրավիճակներ, երբ սովորական թվացող գործողություններն անգամ երազանք են դառնում, բժիշկները՝ նվիրյալ ու պրոֆեսիոնալ ուղեկիցներ՝ այդ երազանգի իրագործման ճանապարհին:
Այդպես է եղել եւ 11-ամյա Վարդանի դեպքում: Դաժան վրաերթից հետո տղային կյանք վերադարձնելու մասին է news.am-ի տեսանյութը: Այն ինչ անհավանական էր թվում, իրականություն են դարձրել «Արաբկիր» բժշկական համալիրի կլինիկական վերականգնողաբանության բաժանմունքի թիմը, գործընկերներն ու Վարդանի ընտանիքը։