Արտակարգ իրավիճակներ. վարժանք
30 մայիս 2025

Հնչում է տագնապի ազդանշանն ու աշխատակիցներն ու պացիենտներն արագ ուղղություն են վերցնում դեպի ապաստարան. արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հերթական միջոցառումն էր «Արաբկիր» բժշկական համալիրում։
 

Օբյեկտային վարժանքի նպատակն իրազեկվածության բարձրացումն էր, հմտությունների բարելավումը։ Ներկա էին ավագ հրահանգիչներ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից եւ ավագ մասնագետ Արաբկիր վարչական շրջանի զորահավաքային բաժնից։ Անմիջական դիտարկման տակ անցկացված վարժանքին նրանց մասնագիտական գնահատականն ու գործնական խորհուրդներն, անխոս, կնպաստեն արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ գործողությունների ճիշտ կազմակերպմանը։

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: