ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
23 մայիս 2025

‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անվճար խորհրդատվություն և դերմատոսկոպիկ հետազոտություն «Արաբկիր» բժշկական համալիրում։

ℹ️ Տեղեկացնում ենք, որ մելանոմայի իրազեկման և կանխարգելման ամսվա կապակցությամբ «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայության բժիշկները մայիսի 27-ին իրականացնելու են անվճար խորհրդատվություն և դերմատոսկոպիկ հետազոտություն:

‼️ Մելանոման ամենաագրեսիվ և արագ զարգացող մաշկի քաղցկեղն է: Որքան վաղ այն ախտորոշվի, այնքան արդյունավետ կլինի բուժումը:
Եթե ունեք
🔹բազմաթիվ խալեր,
🔹նոր առաջացած խալեր,
🔹խալերի ձևի, չափսի, գույնի փոփոխություն
անհրաժեշտ է հետազոտվել` անկախ տարիքից:

🗓️ Օրը` 27.05.2025թ.
📍 Վայրը` «Արաբկիր» ԲՀ պոլիկլինիկական մասնաշենք, 2-րդ հարկ
🕰️ Ժամը` 11:00-16:00
📞 Հեռախոս` 015 400 300 եւ ներքին` 10 39

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: