Մայիսն ըստ բժշկական օրացույցի մաշկի առողջության ամիսն է, դրա կարեւորության մասին բարձրաձայնելու, մարդկանց տեղեկացվածությունը բարձրացնելու ամիսը:
Այս առիթով ներկայացնում ենք «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանի խորհուրդները` Շանթ հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարով. թեման` գենոդերմատոզներ կամ մաշկային ժառանգական հիվանդություններ: