Մայիսի 16-ը Ցելիակիայի մասին իրազեկման համաշխարհային օրն է
Ցելիակիան առաջ է գալիս որպես հացահատիկների գլյուտեն սպիտակուցի` բարակ աղիքներում ներծծման խանգարումների հետեւանք: Կարող է լինել բնածին եւ ձեռբքերովի, արտահայտվում է հիմնականում փորկապությամբ, փորլուծությամբ, փքվածությամբ, երեխաների դեպքում` աճի խանգարումներով:
Ցելիակիան «Արաբկիր» բժշկական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայության ուշադրության կենտրոնում է, դիսպասներ հսկողությունում ցելիակիա ունեցող 100-ից ավելի երեխա կա: Հենց այս պահին էլ ծառայության մասնագետները մասնակցում են Մանկական գաստրոէնտերոլոգիական, հեպատոլոգիական և նուտրիցիոլոգիական Եվրոպական Միության` ESPAGHAN-ի 57-րդ համաժղովին, որտեղ ներկայացվում են թեմաներ նաեւ ցելիակիայի մասին:
Լսեք մանրամասներ, ճանաչեք ցելիակիան` «Արաբկիր» բժշկական համալիրի գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Փաշինյանի ներկայացմամբ: Բժշկուհին պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին: