Բարի տարեդարձ
05 մայիս 2025

Սիրելի Արա Սայենի,
 

շնորհավորում ենք ծննդյան օրվա առիթով, մաղթում առողջություն եւ անհամար հաջողություններ` հանուն մեր երեխաների Ձեր առաքելությունը շարունակելու, նորանոր ծրագրեր կյանքի կոչելու եւ Հայաստանի առողջապահությունը շարունակաբար հարստացնելու համար:
 

Ձեր փորձն ու գործուն աջակցությունը, հավատացեք, անգնահատելի արժեք են երիտասարդ բժիշկների համար, Ձեր օրինակը` ոգեշնչող եւ առաջ մղող ուժ: Շնորհակալ ենք: Բարի տարեդարձ ❤

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: