Փոխպատվաստված լյարդով Նարեկը 1 տարեկան է
21 ապրիլ 2025

Սիրելիներ, ճանաչեցի ՞ք😊,

5 օրականից «Արաբկիրի» հետ կապված մեր ամենաառանձնահատուկ փոքրիկներից մեկն է` Նարեկը Գորիսից: Նրա լյարդի փոխպատվաստման համար ձեզանից շատերը նվիրատվություն են արել` միանալով Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին եւ լրացնելով պետության հատկացրած գումարը:

6 ամսականից Նարեկն ապրում է հայրիկի անգին նվեր-լյարդով` լինելով մեր թիմի եւ Մինսկի մեր գործընկերների ուշադրության ու հոգածության մշտական կենտրոնում:

Այսօր Նարեկը դարձավ 1 տարեկան եւ ահա այսպիսի ուրախ ողջույն է ուղարկում բոլորիդ 😊 Շնորհավոր, սիրելի Նարեկ եւ ծնողներ: Շնորհակալություն, սիրելի բժիշկներ, թիմ, մարդիկ, որ սատարել եք Նարեկին եւ ընտանիքին: Բոլորի միասնական ջանքերն են տալիս ամենացանկալի պտուղները 😊 ❤

#ArabkirMC #ГУМНПЦ #HFC

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: