Փնտրում ենք զանգերի կենտրոնի աշխատակից
17 ապրիլ 2025

‼️‼️‼️ Ուշադրություն, «Արաբկիր» բժշկական համալիրը փնտրում է զանգերի աջակցման կենտրոնի աշխատակցի

Պահանջներ

✅ Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն

✅ Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է

✅ Բանավոր հաղորդակցության և բանակցելու հմտություններ

✅ Պատասխանատվության զգացում

✅ Սթրեսակայունություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն

✅ Թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն

✅ Սովորելու և ինքնակրթվելու պատրաստակամություն

✅ Համակարգչային գերազանց գիտելիքներ. MS Office tools (Excel, Word)

Աշխատանքային պարտականություններ

✅ Բժշկական համալիրի մուտքային զանգերի կառավարում և անհրաժեշտության դեպքում փոխանցում համապատասխան բաժիններ և ծառայություններ

✅ Դիմողի կարիքների բացահայտում և ուղղորդում, ամբողջական տեղեկատվության տրամադրում, չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին

✅ Հերթագրումների իրականացում

✅ Զանգերի կենտրոնում այլ ընթացիկ աշխատանքների կատարում

🔖 Դիմել կարող եք` ուղարկելով Ձեր մոտիվացիոն նամակն ու ինքնակենսագրականը [email protected] էլեկտրոնային հասցեին եւ վերնագրի տողում նշելով` «Զանգերի օպերատոր»:

☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 015 400 300 եւ ներքին` 11 75:

🔖 Հարցազրույցի կհրավիվեն պահանջներին պամապատասխանող թեկնածուները: Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: