Ապրիլի 11` Պարկինսոնի օր
11 ապրիլ 2025

‼️‼️‼️ Այսօր Պարկինսոնի օրն է, առիթ` խոսելու այս հիվանդության, դրա ախտանշանների, ախտորոշման և բուժման մասին, բարձրաձայնելու Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց խնդիրներն ու առաջարկելու լուծումներ:


📻 Լսեք Արաբկիր բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանին եւ նյարդաբան Զարուհի Թադեւոսյանին` հանրային ռադիոյի եթերում:


🔖 Արդեն մի քանի տարի «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայությունն իրականացնում է Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում` ուղեղի խորանիստ ստիմուլյացիա:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,   շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:   «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:   Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետեւից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:   #arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1