Ապրիլի 2. Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր
02 ապրիլ 2025

‼️ Ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է։ Այն սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան`  2007 թվականին։
 

🔸️ Օրվա նպատակն է ընդգծել աուտիզմ եւ աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող անձանց աջակցության կարեւորությունը, ինչպես նաեւ նպաստել նրանց կյանքի որակի բարելավմանը։
 

🔸️ 2025 թվականի Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրվա թեման է՝ «Ներառականություն աշխատավայրում․ մարտահրավերներ եւ հնարավորություններ հետհամաճարակային աշխարհում»։ Այն ընդգծում է ներառական աշխատանքային միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ աուտիզմ ունեցող մարդիկ կկարողանան ամբողջությամբ դրսևորել իրենց ներուժը եւ ներդրում ունենալ հասարակության զարգացման գործում։
 

🔸 ️«Արաբկիր» բժշկական համալիրն իր «ԱրԲեՍ» առողջության կենտրոնով  ակտիվորեն աջակցում է աուտիզմ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին` խնդրի վաղ հայտնաբերման եւ մասնագիտական ծառայությունների միջոցով։ Մեր նպատակն է նպաստել ներառմանը` մանկությունից սկսած, այդպիսով բարձրացնելով հավանականությունը, որ չափահաս տարիքում արդեն ավելի քիչ ջանքեր կպահանջվեն դրա համար։ Մենք սատարում ենք բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են աուտիզմի մասին իրազեկվածության բարձրացմանը եւ աուտիզմ ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը, ձգտում ենք ստեղծել պայմաններ, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ եւ ընդգրկվածություն հասարակական կյանքում։

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: