Դերձակյանների ընտանիքի այցն «Արաբկիր»
28 մարտ 2025

«Արաբկիր» բժշկական համալիրում էին արգենտինահայ մեր վաղեմի բարեկամներ Գրիգոր եւ Օֆելյա Դերձակյանների որդին եւ նրա կինը` Ռոդրիգո եւ Վիվիեն Դերձակյանները` ընտանիքով:

 

Հայաստան այցի շրջանակում Դերձակյանները ցանկացել են անպայման լինել «Արաբկիրում», որտեղ իրենց ծնողներն անջնջելի հետք ունեն: Տարիներ առաջ` 2000-ականների սկզբին են ծանոթացել Գրիգոր Դերձակյանն ու Արա Բաբլոյանը: Ծանոթությունը վեր է ածվել ջերմ բարեկամության: Դերձակյան ընտանիքը աջակցել է «Արաբկիրի» մանկաբուժական ծրագրերին` վստահ լինելով, որ Արա Բաբլոյանի հետ սկսած գործերն իրենց լուսավոր ավարտն են ունենում: Գրիգոր Դերձակյանի մահվանից հետո բժշկական համալիրի մասնաշենքերից մեկը կոչվել է նրա անունով։

 

Զգացմունքներով լի, հուզված եւ միաժամանակ ուրախ են հեռացել Դերձակյաններն «Արաբկիրից»` ասելով, որ ոգեւորված են իրենց տեսածով, այն Հայաստանը սիրելու եւ այստեղ վերադառնալու ուժ է տալիս: ❤️

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: