Մանկական ռեւմատոլոգիական հիվանդությունների օրը «Արաբկիրում»
18 մարտ 2025

Պատանեկան իդիոպաթիկ արթրիտի օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 

Երեխաների, ծնողների, բժիշկների հետ անմիջական շփման այս ձեւաչափը համահունչ է միջազգային օրվա հիմնական նպատակին` բարձրացնել իրազեկվածությունն ու ասել, որ շնորհիվ բժշկագիտության ձեռքբերումների` այս խնդիրն արդեն մեծապես կառավարելի է, հաղթահարելի են դժվարություններն ու բուժական ճիշտ տակտիկայի ու արդյունավետ դեղերի միջոցով կարելի է պահպանել ու լավացնել երեխաների կյանքի որակը:
 

«Արաբկիր» բժշկական համալիրն այս գաղափարների կրողն է տասնամյակներ շարունակ: Հենց այդ գաղափարներով է, որ ստեղծվել եւ Հայաստանի ռեւմատոլոգներից շատերի համար մասնագիտական ձեւավորման յուրահատուկ դարբնոց է դարձել մանկական ռեւմատոլոգիական ծառայությունը` ախտորոշիչ, բուժական եւ դիսպանսեր վերահսկողության լայնածավալ գործառույթներով:
 

«Արաբկիր» բժշկական համալիրի եւ Առողջապահության նախարարության համատեղ ջանքերով 2024թ-ից հնարավոր է դարձել պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին ձեռք մեկնած կարեւոր ու աննախադեպ մի ծրագիր եւս. երեխաներն անհրաժեշտ դեղերը ստանում են պետական պատվերի շրջանակում:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: