Արմենպրեսսի արձագանքը «Արաբկիր» ԲՀ-ի ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակին
10 դեկտեմբեր 2024

 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտան «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել են ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
 

 «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է», -նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 
 

 Նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին երեխաների առողջության, հիվանդությունների կանխարգելման, սքրինինգային ծրագրերի, բուժական հատվածի և վերականգնողական օգնության ուղղությամբ բավականին մեծ առաջընթաց է գրանցվել, որն արտահայտվում է ոչ միայն ծրագրերի ընդլայնմամբ, դրանց որակի բարելավմամբ, այլև ականատես ենք գիտական մեծ աշխատանքի: «Չենք կարող խոսել առաջընթացի մասին, եթե մեր բժշկական կենտրոնները մասնակից չեն նաև հետազոտական, գիտական աշխատանքներին»,- նկատել է նախարարը: 

 

 «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը նշել է, որ ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:

 

 Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մեծ փորձառությունը, տվյալահենք, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտներում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ունենալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: