Միավորելով ջանքերը՝ հանուն երեխաների առողջության եւ կյանքի որակի
04 դեկտեմբեր 2024

‼️‼️ Միավորելով ջանքերը՝ հանուն երեխաների առողջության եւ կյանքի որակի

???? «Արաբկիր» բժշկական համալիրի դահլիճն այս անգամ ակտիվ էր Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման եռուզեռով: Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունն ու Յունիսեֆի հայաստանյան գրասենյակն ամփոփում էին համատեղ ծրագիրը՝ ուղղված լսողական խանգարումներ ունեցող երեխաների, ներառյալ փախստականների, կարիքների արձագանքմանն ու նրանց սոցիալական ներառման խթանմանը:

???? Ծրագրի հիմնական թիրախը լսողական խնդիրներ ունեցող արցախցի երեխաներն էին: Նախ հավաքագրվել եւ հստակեցվել են նրանց տվյալները, հետո՝ ստուգվել լսողությունն ու գնահատվել լսողական կարիքները, անհրաժեշտության դեպքում տրամադրվել լսողական սարքեր եւ սարքերի ներդիրներ: Երեխաների խոսքի զարգացման պարապմունքների համար լրամշակվել է դիդակտիկ նյութերի «Ձայնիր» փաթեթը՝ տարիքային երեք խմբերի հավաքածուներով եւ պատրաստվել են տեսանյութեր՝ ծնողներին անհրաժեշտ տեղեկություններով:

???? Ներկաներին ողջունել են «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանն ու Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Նրանք կարեւորել են խնդրի վաղ հայտնաբերումն ու վաղ միջամտությունը, վստահ լինելով, որ ցանկալի արդյունքի հասնելու ամենաարդյունավետ ճանապարհն այս երկու կետից է սկսվում եւ, իհարկե, ծնողների ու մասնագետների միասնությունից:

???? Միջոցառմանը ելույթ են ունեցել «Արաբկիր» բժշկական համալիրի խոսքի զարգացման կենտրոն հաճախող փոքրիկ արտիստներն ու նրանց ավագ բարեկամները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:

Շնորհակալություն բոլորին ❤️

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: